Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար

Դանդաղ եւ խորը շնչելն օգտակար է. news.am

Դանդաղ եւ խորը շնչելն օգտակար է. news.am

Մասնագետների խոսքով, եթե  մենք կարողանանք ինքներս մեզ սովորեցնել մի քիչ դանդաղ շնչել, մենք դրանից բազում առողջական առավելություններ կքաղենք: Ինչու՞ է դանդաղ շնչելն այդքան օգտակար:

 

Պարզվում է՝ դանդաղ շնչելը խթանում է թափառող նյարդը, որն ուղեղից դեպի որովայն է ձգվում: Այն պարասիմպաթիկ նյարդային համակարգի մաս է կազմում, որն էլ իր հերթին պատասխանատու է մարմնի «հանգստի եւ մարսողության» գործընթացների, ինչպես նաեւ  այսպես կոչված «պայքարի կամ փախչելու» արձագանքների համար:

 

Թափառող նյարդը կարող է ակտիվանալ, երբ րոպեում 5-7 շունչ քաշենք, եւ այն օգնում է, որպեսզի սրտի ռիթմն արտաշնչելիս դանդաղի: Թափառող նյարդի արձագանքի ժամանակ տարբեր քիմիական նյութեր, այդ թվում ացետիլխոլին նյարադահաղորդիչն է արտադրվում, որը հակաբորբոքային հատկություններով է օժտված եւ դանդաղեցնում է մարսողությունն ու սրտի աշխատանքը: Օրինակ՝ էպիլեպսիայի դեպքում երբեմն մարդու մարմնում թափառող նյարդն ակտիվացնող բժշկական սարքավորումներ են փոխպատվաստում:

 

Ասթմայի կամ խուճապային խանգարումների դեպքում մասնագետները խորհուրդ են տալիս քթով մակերեսային շունչ քաշել՝ րոպեում կատարելով 8-13 կանոնավոր շունչ: Նման դեպքերում խոր շունչը կարող է ավելի վտանգավոր լինել այդպիսի հիվանդություններ ունեցող մարդկանց համար:

 

Մասնագետները խորդհուրդ են տալիս երբեք չմոռանալ կանոնավոր, դանդաղ շնչելու մասին: Չէ՞ որ այդպես Դուք կարող եք ավելի հանգիստ եւ հավասարակշիռ լինել եւ բազմաթիվ խնդիրներ հաղթահարել:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. mama.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ